Ֆրանսիան խստացնում է սահմանափակումները՝ աննախադեպ շոգի ֆոնին
Ֆրանսիան կիրակի օրը երկրի շուրջ մեկ երրորդում հայտարարել է շոգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակի նախազգուշացում և մի շարք արտակարգ միջոցառումներ է գործադրում՝ բնակչությանը պաշտպանելու համար։ Իշխանությունները սահմանափակում են հանրային վայրերում ալկոհոլի օգտագործումը, չեղարկում են բացօթյա որոշ մարզական միջոցառումներ և բարձր պատրաստականության են բերում հրշեջ, փրկարար ու զինվորական ստորաբաժանումները՝ անտառային հրդեհների վտանգի պատճառով։ Կանխատեսումների համաձայն՝ առանձին շրջաններում ջերմաստիճանը հասնելու է 40 աստիճան Ցելսիուսի, իսկ հաջորդ օրը շոգը կարող է ավելի սաստկանալ։