#Շեբեկինյան շրջան

Բելգորոդի մարզում մեկ օրում հինգ մարդ է զոհվել հարվածների հետևանքով

Ռուսաստանի Բելգորոդի մարզի Շեբեկինյան շրջանում մեկ օրվա ընթացքում հարվածների հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ շտապօգնության աշխատակիցներ։ Գրաիվորոնյան, Ռակիտյանյան և Շեբեկինյան շրջաններում վիրավորվել է 14 մարդ։ Տասը տուժածից իննը հոսպիտալացված են, նրանցից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծանր։