#Saudi Aramco

Հութիները Սաուդյան Արաբիայում հարվածների մասին հայտարարեցին

Եմենի հութիների շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարին հայտարարել է, թե շարժումն հարվածներ է հասցրել Սաուդյան Արաբիայի մի շարք թիրախների, այդ թվում՝ «Saudi Aramco»-ի օբյեկտների և Խամիս Մուշայթի ավիաբազայի վրա։ Նրա խոսքով՝ գործողությունները կատարվել են տասնյակ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով։ Հութիները այս քայլը ներկայացնում են որպես պատասխան՝ Սաուդյան Արաբիայի ավելի վաղ հասցրած ավիահարվածներին Եմենի իրենց վերահսկողության տակ գտնվող շրջաններում։