Սարատովում անօդաչու սարքերի հարվածից վնասվել են տներ, տուժել է 10 մարդ
Սեպտեմբերի 8-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը գրոհել են Ռուսաստանի Սարատով քաղաքը, հայտնել է մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը։ Նրա խոսքով՝ վնասվել են մի քանի բնակելի տներ, տուժել է 10 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Վեց տուժած հոսպիտալացվել է, իսկ բնակիչների համար բացվել է ժամանակավոր տեղավորման կետ։