#Սան Պաուլու

Բրազիլիայում քիմիական գործարանում հրդեհը ստիպել է բնակիչներին տարհանվել

Բրազիլիայի Սան Պաուլուի մերձակայքում գտնվող քիմիական գործարանում օգոստոսի 4-ին բռնկված հրդեհը վերածվել է մեծ կրակի օջախի։ Տեղական իշխանությունները տարհանել են շուրջ 150 բնակիչների, իսկ տարածքում ժամանակավորապես անջատվել է էլեկտրաէներգիան։ Պաշտոնյաների խոսքով՝ առայժմ զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություն չկա։