#սահմանապահ ծառայություն

Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200-կիլոմետրանոց պատնեշի կառուցումը

Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետր երկարությամբ սահմանապահ պատնեշի կառուցումը։ Նախագիծը, որի արժեքը կազմել է 365 միլիոն եվրո, իրականացվել է երկու տարվա ընթացքում։ Պաշտոնական տվյալներով՝ կառուցվել են 4,5 մետր բարձրությամբ պատեր, ճանապարհային ենթակառուցվածքներ և տեսահսկման համակարգեր։