#Ռուսաստանի զինված ուժեր

Պուտինը հրամանագրով մեծացրեց Ռուսաստանի զինված ուժերի սահմանային թվաքանակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով երկրի զինված ուժերի թույլատրելի ընդհանուր թվաքանակը հասցվել է 2,399,130-ի։ Այդ կազմում 1,51 միլիոնը զինծառայողներ են։ Որոշումն ընդունվել է Ռուսաստանի անվտանգության և պաշտպանության քաղաքականության շարունակվող վերաձևումների պայմաններում։ Քայլը նշանակալի է նաև տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, քանի որ Ռուսաստանը շարունակում է առանցքային դեր ունենալ հետխորհրդային տարածքում։