#Ռուսաստանի ԱԳՆ

Լավրովը հայտարարում է՝ Հայաստանը փորձում են մղել «սխալ տրամաբանության» դաշտ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, հայտարարել է, թե Հայաստանը փորձում են ներքաշել «սխալ տրամաբանության» մեջ։ Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է այն մոտեցումներին, որոնք հայ-ռուսական առկա խնդիրները կապում են արտաքին քաղաքական վերադասավորումների հետ։ Լավրովի հայտարարությունը հնչել է այն շրջանում, երբ Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունները շարունակում են մնալ լարված, իսկ հանրային բանավեճում ակտիվորեն քննարկվում է Հայաստանի արտաքին քաղաքական հավասարակշռությունը։