Ռուսական հարվածների հետևանքով Կիևի մերձակայքում զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ երեխա
Կիևի մարզում վաղ առավոտյան ռուսական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, հայտնել են ուկրաինացի պաշտոնյաները։ Հարվածները գրանցվել են Կիևի մերձակա Բորիսպիլի շրջանում, որտեղ նաև երեք մարդ վիրավորվել է։ Միաժամանակ Կիևում արձանագրվել են հրդեհներ և ուժգին պայթյուններ, որոնք զգացվել են քաղաքի կենտրոնում։