#ռոբոտաշինություն

«Թելեդրոիդը» Միջազգային տիեզերակայանում կօգնի կոսմոնավտներին արտաքին աշխատանքներում

<p>Ռուսաստանի պետական «Ռոսկոսմոս» կորպորացիան հայտնել է, որ մարդանման «Թելեդրոիդ» ռոբոտը նախատեսվում է օգտագործել Միջազգային տիեզերակայանի արտաքին մակերևույթում։ Այն պետք է աջակցի կոսմոնավտներին՝ կատարելով նրանց շարժումները և վերցնելով առավել վտանգավոր առաջադրանքների մի մասը։</p><p>Կորպորացիայի տվյալներով՝ սարքը կարող է նախապատրաստել աշխատանքային տեղը տիեզերական ելքից առաջ, իսկ որոշ գործառույթներ կատարել ինքնավար ռեժիմով։ «Ռոսկոսմոսը» ընդգծում է, որ նախագծի նպատակը բաց տիեզերքում մարդկանց անցկացրած ժամանակը կրճատելն է։</p>