Սևաստոպոլում պայթյունից զոհվել է նախկին ուկրաինացի ծովային սպա Ռոբերտ Շագեևը
Ռուսաստանը բռնակցած Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում տեղի ունեցած պայթյունից զոհվել է նախկին ուկրաինացի ծովային սպա Ռոբերտ Շագեևը։ Տեղական պաշտոնյաները և ռուսաստանյան հատուկ ծառայությունները պնդում են, որ հարձակումը եղել է նպատակային, իսկ կասկածյալը գործել է ուկրաինական հետախուզության հանձնարարությամբ։ Կիևը մինչ այժմ հրապարակային մեկնաբանություն չի տվել։