Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հրաժեշտի այցով եղել է Սյունիքում
Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հրաժեշտի այցով եղել է Սյունիքի մարզում։ Կապանում նա հանդիպել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։ Այցը տեղի է ունեցել դեսպանի առաքելության ավարտին ընդառաջ և վկայում է Ֆրանսիայի ու Սյունիքի միջև ձևավորված շփումների շարունակականության մասին։