Գերմանիայի ռազմական ծրագրերը անհանգստություն են առաջացնում ԵՄ-ում
Գերմանիայի՝ Եվրամիության առաջատար ռազմական ուժ դառնալու ձգտումը դժգոհություն և մտահոգություն է հարուցում եվրոպական մի շարք երկրներում։ Այս մասին RT-ին ասել է ժամանակակից քաղաքականության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն Անտոն Օրլովը՝ ընդգծելով, որ Եվրոպայում դեռ հիշում են համաշխարհային պատերազմների փորձը։ Նրա խոսքով՝ Գերմանիայի վերազինումը հարևանների համար ընկալվում է ոչ թե որպես անվտանգության երաշխիք, այլ որպես հնարավոր սպառնալիք։