#Ռաս Տանուրա

Սաուդյան Արաբիայում «Արամկոյի» ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 14 մարդ

Սաուդյան Արաբիայի Ռաս Տանուրա շրջանում կիրակի օրը կործանվել է նավթային հսկա «Արամկո»-ին պատկանող ուղղաթիռը։ Պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վթարի հետևանքով զոհվել է 14 մարդ, իսկ պատճառը դեռ հայտնի չէ։ Դեպքի հանգամանքները պարզելու համար ընթացքի մեջ է պաշտոնական քննություն։