#Range Rover

Range Rover-ը ներկայացրել է իր առաջին սերիական էլեկտրական շքեղ ամենագնացը

Jaguar Land Rover-ը սեպտեմբերի 2-ին ներկայացրել է Range Rover շքեղ լիաչափ ամենագնացի ամբողջությամբ էլեկտրական սերիական տարբերակը։ Նոր մոդելը ստացել է Electric անվանումը և արտաքինից գրեթե չի տարբերվում բենզինային ու դիզելային տարբերակներից։ Ընկերությունը հայտնում է, որ մեքենան համատեղում է 542 ձիաուժ հզորություն, մինչև 535 կիլոմետր ընթացքի պաշար և արագ լիցքավորման հնարավորություն։