#Politico

Թրամփը հայտարարել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի սահմանափակման մասին Սպիտակ տանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «անմիջապես» սահմանափակում է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի մուտքը Սպիտակ տուն՝ նրանց մեղադրելով իր վարչակազմի մասին կեղծ տեղեկություններ տարածելու մեջ։ Հայտարարությունը արվել է ուրբաթ օրը՝ Truth Social-ում, սակայն նախագահը չի պարզաբանել, թե կոնկրետ ինչպես է գործելու այդ քայլը։ Լրատվամիջոցները պատասխանել են՝ այն որակելով մամուլի ազատության դեմ անօրինական միջամտություն։