Գողերը Nvidia-ի կցորդիչներ էին հափշտակել, ներսում՝ ավազ էր
Կալիֆոռնիայի Նյուարք քաղաքում անհայտ անձինք հափշտակել են PlusAI ընկերությանը պատկանող, Nvidia-ի տարբերանշաններով երկու կցորդիչներ։ Սակայն կորսված բեռը տեխնիկական սարքավորում չէր․ ներսում եղել է մոտ 40 հազար ֆունտ, կամ շուրջ 20 տոննա, ավազ։ Դեպքը բացահայտվել է հինգշաբթի առավոտյան, երբ ոստիկանությունն սկսել է որոնումները։