#պետությանը պատճառված վնաս

Ապօրինի արդյունահանման գործով պետությանը պատճառված 6,6 միլիոն դրամի վնասը վերականգնվել է

Արագածոտնի մարզում քննվող քրեական վարույթի ընթացքում պարզվել է, որ ընկերությունը առանց թույլտվության արդյունահանել է լեռնային զանգված և վնաս հասցրել պետությանը։ Քննության ընթացքում պատճառված 6,6 միլիոն դրամի վնասը վերականգնվել է։ Գործով նախաքննությունը շարունակվում է Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում։