Բագրատունյաց պողոտայում պատշգամբ է փլուզվել, կան տուժածներ
Օգոստոսի 30-ին Երևանում արտակարգ դեպք է գրանցվել Բագրատունյաց պողոտայի 10 հասցեում։ Ժամը 09։05-ի սահմաններում ՆԳՆ 112 կենտրոն ահազանգ է ստացվել, որ շենքի 5-րդ հարկի պատշգամբը փլուզվել է և հայտնվել 4-րդ հարկում։ Նախնական տվյալներով՝ կան վիրավորներ։