#պատերազմ

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Դոբրոպոլյեի շրջանում ուկրաինական ուժերի շրջափակման մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 22-ին հայտարարել է, որ Դոնեցկի շրջանում՝ Դոբրոպոլյեի մոտ, շրջափակման մեջ են հայտնվել Ուկրաինայի զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ։ Ըստ գերատեսչության՝ խոսքը 425-րդ հարձակողական գնդի «Սկալա» կազմավորումների, ինչպես նաև Ազգային գվարդիայի 4-րդ և 15-րդ բրիգադների մասին է։ Մոսկվան նշում է, որ շրջափակված ուժերի ոչնչացումը շարունակվում է, մինչդեռ անկախ աղբյուրներով այդ տվյալները հնարավոր չէ հաստատել։

Իրանի պատերազմի հետևանքով Մեծ Բրիտանիան կարող է կորուստներ կրել և ռեցեսիայի վտանգի առաջ կանգնել

Բրիտանական NIESR thinktank-ը զգուշացնում է, որ Իրանի շուրջ պատերազմի հետևանքները կարող են զգալի հարված հասցնել Մեծ Բրիտանիայի տնտեսությանը։ Կենտրոնի գնահատմամբ՝ նույնիսկ լավագույն սցենարի դեպքում աճը կլինի ավելի դանդաղ, իսկ այս տարի ռեցեսիայի վտանգը կմնա։