#պաշտպանական համագործակցություն

Հայաստանն ու Հնդկաստանը շարունակում են «Պրալայ» հրթիռների շուրջ բանակցությունները

Հայաստանն ու Հնդկաստանը ակտիվորեն շարունակում են բանակցությունները հնդկական «Պրալայ» տակտիկական կարճ հեռահարության հրթիռների հնարավոր մատակարարման շուրջ։ Այդ մասին հայտնում է հնդկական պաշտպանական IDRW պորտալը՝ առանց մանրամասնելու գործարքի հնարավոր ժամկետները կամ ծավալները։ Եթե համաձայնություն ձեռք բերվի, սա կարող է դառնալ երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության նոր փուլ։