#Օսկար Ջենքինս

Ավստրալիան փորձում է ապահովել Օսկար Ջենքինսի վերադարձը Ռուսաստանից

Ավստրալիայի կառավարությունը շարունակում է աշխատանքը ռուսական կողմի հետ՝ ձգտելով ապահովել Ավստրալիայի քաղաքացի Օսկար Ջենքինսի ազատումը։ Այդ մասին հայտնել է արտաքին գործերի փոխնախարար Մեթ Թիսթլթուեյթը՝ խոսելով ABC News Breakfast-ի եթերում։ Նա նշել է, որ պաշտոնական Կանբերրան գործում է միջազգային իրավունքի շրջանակում և իր ներկայացուցիչների միջոցով փորձում է հասնել Ջենքինսի անվտանգ վերադարձին հայրենիք։