#Օրմուզի նեղուց

Թեհրանը Վաշինգտոնին է փոխանցել պատերազմի դադարեցման իր պայմանները

Կատարը միջնորդի դեր կատարելով՝ Միացյալ Նահանգներին է փոխանցել Իրանի այն պայմանները, որոնց կատարումը Թեհրանը կապում է պատերազմի դադարեցման հետ։ Այդ մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։ Նրա խոսքով՝ Թեհրանը սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքին։

Կրեմլը մտահոգություն է հայտնել Պարսից ծոցի լարվածության աճի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան մտահոգված է Պարսից ծոցի շուրջ զարգացող իրավիճակով։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում շարունակվող անկայունությունը կարող է հանգեցնել ավելի լայն էսկալացիայի։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն էր հայտնել, որ Օրմուզի նեղուցի շուրջ խնդիրները լուծում կունենան։