Հայաստանը և ՕՊԵԿ հիմնադրամը ստորագրել են տնտեսական վերափոխման ծրագրի վարկային համաձայնագիրը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է «ՕՊԵԿ հիմնադրամի զարգացման ֆորում 2026» միջոցառմանը, որի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը։ Պայմանագիրը նախատեսում է աջակցություն Հայաստանի տնտեսության բարեփոխումներին և զարգացման օրակարգին։ Ֆորումը նպատակ ունի ձևավորել կայուն զարգացման և ներդրումային համագործակցության նոր ուղղություններ։