#օնլայն խափանում

Ֆեյսբուքն ու Ինստագրամը ժամանակավորապես անհասանելի են հազարավոր օգտատերերի համար

Այսօր առավոտյան Ֆեյսբուք և Ինստագրամ հարթակներում խափանում է արձանագրվել, որի հետևանքով հազարավոր օգտատերեր չեն կարողացել մուտք գործել իրենց հաշիվներ։ Խնդիրը նկատվել է հատկապես Ֆեյսբուքի desktop տարբերակում, որտեղ համակարգը հաղորդել է, որ հաշիվը ժամանակավորապես անհասանելի է։ DownDetector ծառայությունը ևս արձանագրել է բողոքների կտրուկ աճ Ինստագրամի վերաբերյալ։