#Օդիսական

Քրիստոֆեր Նոլանի «Օդիսական»ը դարձավ նրա ամենաբարձր գնահատված ֆիլմը Rotten Tomatoes-ում

Քրիստոֆեր Նոլանի նոր ֆիլմը՝ «Օդիսական»ը, մի քանի օրում դարձել է ռեժիսորի ամենաբարձր գնահատված աշխատանքը Rotten Tomatoes-ում։ Նշանավոր բրիտանացի կինոռեժիսորի՝ Հոմերոսի պոեմի էկրանավորումը ներկայում ունի 95 տոկոս վարկանիշ և առաջ է անցել նրա այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Մութ ասպետի» եռապատումը, «Հիշատակ»-ը և «Սկիզբ»-ը։ Ֆիլմի շուրջ բարձր գնահատականները միաժամանակ ուժեղ մեկնարկ են ապահովել վարձույթում։