Արևմուտքը կարող է կորցնել օդային գերազանցությունը Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի դեպքում
Business Insider-ը գրել է, որ արևմտյան զինվորականների մի մասը սկսել է զգուշացնել՝ Ռուսաստանի նման հավասարազոր հակառակորդի հետ հնարավոր պատերազմում Արևմուտքը կարող է զրկվել օդային գերազանցությունից։ Նյութում նշվում է, որ այդ վտանգը կապվում է ուկրաինական պատերազմի ընթացքում ռուսական անօդաչու սարքերի արդյունավետ կիրառման հետ։ Հրապարակումը նաև հիշեցնում է, որ 2001 թվականից հետո ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմական գործողությունները հիմնականում ընթանում էին օդում բացարձակ առավելության պայմաններում։