#նոութբուք

Դալլաս վայրէջքի պահին ինքնաթիռում լայպտոփի մարտկոցը բռնկվել է, ուղևորներ են այրվել

Ամերիկյան ավիաընկերության Ատլանտայից Դալլաս թռչող ինքնաթիռում վայրէջքի պահին նոութբուքի մարտկոց է բռնկվել։ Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Դալլաս-Ֆորտ Ուորթի միջազգային օդանավակայանում, երբ օդանավում մոտ 133 մարդ էր գտնվում։ Ինքնաթիռի անձնակազմը կրակը մեկուսացրել է հատուկ ջերմակայուն պարկով, իսկ առնվազն մեկ ուղևոր բժշկական օգնություն է ստացել՝ այրվածքների պատճառով։