#նորաձևություն

Նաոմի Օսական Ուիմբլդոնում կրկին ուշադրության կենտրոնում հայտնվեց իր հանդերձանքով

Ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսական Լոնդոնում՝ Ուիմբլդոնի կորտերում, առաջին փուլից առաջ կրկին աչքի ընկավ իր ստեղծագործ հանդերձանքով։ Սպիտակ հագուստի խիստ կանոններով հայտնի մրցաշարում նա ներկայացավ կիմոնոյից ներշնչված երկար խալաթով՝ հարուստ ասեղնագործությամբ ու լայն թևքերով։ Նրա հայտնվելը մեծ արձագանք ստացավ հանդիսականների շրջանում և նորից ընդգծեց, որ Օսական սպորտը հաճախ միավորում է նաև նորաձևության հետ։