#ներդրումային համաժողով

Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է Հայաստանի ԱԲ ենթակառուցվածքների զարգացման տեսլականը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը սեպտեմբերին մասնակցել է Տարեկան ներդրումային հանդիպման կոնգրես 2026-ին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակության կազմում։ Նա ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման և ոլորտում ներդրումների ներգրավման ուղղությամբ։ Միջոցառումը միավորել է տարբեր երկրների ներկայացուցիչների՝ քննարկելու տնտեսական համագործակցության և տեխնոլոգիական նոր հնարավորությունների օրակարգը։