#Նաթանզ

Թրամփը կրկին սպառնում է հարվածել Իրանի «Ձեռնափայտ լեռան» միջուկային համալիրին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը շուտով և «շատ ծանր» հարված կհասցնեն Իրանի «Ձեռնափայտ լեռան» միջուկային համալիրին։ Խոսքը Նաթանզի ուրանի հարստացման կայանի մոտ գտնվող խորքային ստորգետնյա օբյեկտի մասին է, որի պաշտպանվածությունը փորձագետները գնահատում են որպես չափազանց բարձր։ Միաժամանակ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը Սենատում խոսել է Իրանի դեմ պատերազմի ֆինանսական և մարդկային ծանր հետևանքների մասին։