#մշակութային ժառանգություն

Եգիպտոսում վերականգնումից հետո ներկայացվել է «Երկու եղբայրների տոնդոն»

Եգիպտոսում կիրակի օրը հանրությանը ներկայացվել է երկրորդ դարի արժեքավոր գեղանկարչական գործը՝ «Երկու եղբայրների տոնդոն», որը պատկանում է Ֆայումյան դիմանկարների նշանավոր շարքին։ Վերականգնման աշխատանքներն իրականացվել են Կահիրեի Թահրիրի Եգիպտական թանգարանում՝ եգիպտացի և Հռոմից ժամանած մասնագետների համատեղ ջանքով։ Ստեղծագործությունը պատրաստվում է ընդգրկվել Հռոմում նախատեսվող ժամանակավոր ցուցադրության մեջ, որտեղ առաջին անգամ արտերկիր կմեկնի հավաքածուի նշանակալի մասը։

Եվրոպական թանգարաններում աճում են բարձրարժեք արվեստի գողությունները

Ֆրանսիայում մեկ տարվա ընթացքում կրկին թանգարանային արժեքների գողություն է գրանցվել․ այս անգամ անհայտ անձինք Փարիզի Լուվրից հետո թիրախավորել են Ժան-Օգյուստ Ռենուարի տուն-թանգարանը Կոտ դ'Ազուրում և հափշտակել չորս արժեքավոր կտավ։ Միջադեպը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերին և, ըստ փորձագետների ու իրավապահների, վկայում է Եվրոպայում թանգարանային հանցագործությունների աճող միտման մասին։ Ֆրանսիայի մասնագիտացված ստորաբաժանումները պնդում են, որ հարձակումների հաճախականությունն ու կազմակերպվածությունը վերջին ամիսներին նկատելիորեն բարձրացել են։ Մշակութային ժառանգության պաշտպանությամբ զբաղվող կառույցները կոչ են անում համակարգված միջոցների ուժեղացմանը։