#մրցույթ-փառատոն

Վաղարշապատում մեկնարկել է «Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնը

Հունիսի 9-30-ը Վաղարշապատում անցկացվում է Էջմիածնի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Միջոցառումը համախմբում է երիտասարդ կատարողների տարբեր երկրներից և ստեղծում է հարթակ՝ փորձի փոխանակման ու մասնագիտական աճի համար։ Կազմակերպիչների խոսքով՝ մրցույթ-փառատոնի գլխավոր գաղափարը ոչ միայն հաղթողների որոշումն է, այլև մասնակիցների ստեղծագործական առաջընթացը։