ՄԱԿ-ը կքվեարկի Աֆրիկայի իրական չափերը ցույց տվող քարտեզի մասին բանաձևի շուրջ
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան ուրբաթ օրը կքվեարկի աշխարհագրական քարտեզի օգտագործման վերաբերյալ բանաձևի շուրջ, որը կոչված է աստիճանաբար փոխարինել ավանդական Մերկատորի քարտեզը։ Տոգոյի նախաձեռնած փաստաթուղթը նպատակ ունի աշխարհը ներկայացնել ավելի ճշգրիտ համամասնություններով, հատկապես Աֆրիկայի իրական չափերը։ Տոգոյի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Դյուսսեն հայտնել է, որ նախաձեռնությունը ստացել է Աֆրիկյան միության բոլոր մյուս անդամների աջակցությունը։