Վիկտորիայում երկինքը գունավորվեց հազվադեպ ծիածանային ամպերով
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի մի շարք շրջաններում շաբաթավերջին նկատվել են հազվադեպ երևացող ծիածանային ամպեր։ Անսովոր այս տեսարանը լուսանկարել են Մելբուռնի արվարձանների՝ Մաունթ Ուոուերլիի և Քերոլայն Սփրինգսի բնակիչները։ Մասնագետների խոսքով՝ նման ամպերը ձևավորվում են, երբ լույսը բեկվում է սառցե բյուրեղների շուրջ։