#մարտկոցներ

Գիտնականները բացահայտել են թթվածնի վճռորոշ դերը մարտկոցներում

Դանդիի և Ուորվիքի համալսարանների հետազոտողները հայտարարել են մարտկոցների աշխատանքի վերաբերյալ կարևոր բացահայտման մասին։ Նրանց խոսքով՝ թթվածինը լիթիում-իոնային մարտկոցներում էներգիայի կուտակման ու ազատման գործընթացում խաղում է շատ ավելի ակտիվ դեր, քան մինչ այժմ ենթադրվում էր։ Աշխատանքը կարող է նպաստել ավելի արագ լիցքավորվող, երկարատև և անվտանգ մարտկոցների ստեղծմանը։