#մարդանման ռոբոտ

Չինական մարդանման ռոբոտը 100 մետր վազքում գերազանցել է Ուսեյն Բոլթի արդյունքը

Չինաստանում մշակված մարդանման ռոբոտը Պեկինում անցկացված փորձարկման ժամանակ 100 մետրն անցել է 9,32 վայրկյանում։ Արտադրող Honor ընկերության «Լայթնինգ» անունը կրող մեքենան այդ արդյունքով գերազանցել է Ուսեյն Բոլթի 2009 թվականին սահմանած համաշխարհային ռեկորդը։ Դեպքը տեղի է ունեցել Հումանոիդ ռոբոտների երկրորդ համաշխարհային խաղերի մեկնարկի օրը՝ ընդգծելով Չինաստանի աճող հետաքրքրությունը ռոբոտատեխնիկայի նկատմամբ։