#Մահաթմա Գանդի

Գանդիի 688 ձեռագիր ուղերձները վաճառվել են ռեկորդային գնով

Հնդկաստանում աճուրդի է հանվել Մահաթմա Գանդիի 688 ձեռագիր մտորումների հավաքածուն, որը վաճառվել է 1,2 միլիոն ֆունտ ստեռլինգով։ Արձանագրվել է Հնդկաստանի պատմական փաստաթղթի համար աննախադեպ գին։ Նյութերը հասցեագրված էին Գանդիի մտերիմ գործընկեր Անանդ Թ. Հինգորանիին և գրվել էին գրեթե երկու տարվա ընթացքում՝ 1944-ից 1946 թվականներին։ Դրանք հետագայում միավորվել են «A Thought for the Day» գրքում։