#Լուկա Գուադանյինո

Էնդրյու Գարֆիլդը մտավախություն է հայտնել Սեմ Ալթմանի մասին ֆիլմում իր դերի արձագանքներից

Էնդրյու Գարֆիլդը հայտարարել է, որ անհանգստացած է սպասվող «Artificial» ֆիլմում OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանի կերպարը մարմնավորելու արձագանքներից։ Լուկա Գուադանյինոյի ռեժիսորությամբ նկարահանվող ֆիլմը պատմում է 2023 թվականին Ալթմանի հեռացման և վերադարձի մասին։ Դերասանը նշել է, որ չի փորձել դատել իրական անձին, այլ ներկայացրել է իր հասկացած ու պատկերացրած կերպարը։