Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն ժամանել է Հայաստան՝ մասնակցելու EPC-ի գագաթնաժողովին
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգա Ռուգինիենեն։ Նա դիմավորվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Գագաթնաժողովը Երևանում հավաքում է եվրոպական երկրների առաջնորդներին։