#լեզուներ

Ինչու լեզու սովորելն այսօր էլ մնում է կարևոր

Արհեստական բանականության արագ զարգացումը հեշտացրել է ընթերցումն ու գրությունը տարբեր լեզուներով, սակայն նաև բարձրացրել է լեզվի կենդանի ընկալման արժեքը։ TIME-ի հրապարակման հեղինակը գրում է, որ մեքենայական թարգմանությունը կարող է ստեղծել սահուն տեքստ, բայց ոչ իսկական կապ մարդկանց միջև։ Նրա համոզմամբ՝ օտար լեզու սովորելու դժվարությունը հենց այն փորձն է, որ մարդուն մնում է անփոխարինելի նաև ԱԲ-ի դարում։