#Լեհաստան

Եվրոպական հետախուզությունները զգուշացնում են՝ Մոսկվան կարող է թիրախավորել ՆԱՏՕ-ն

Եվրոպացի հետախուզական պաշտոնյաները զգուշացրել են, որ Ռուսաստանը կարող է առաջիկա ամիսներին ձեռնարկել ավելի վճռական քայլեր ՆԱՏՕ-ի դեմ։ Զգուշացումները հնչում են այն բանից հետո, երբ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է՝ Կիևի դեմ պատերազմի ֆոնին Մոսկվան կարող է փորձել ստուգել դաշինքի պատրաստականությունը։ Պաշտոնյաներից մեկը չի բացառել անգամ անօդաչուների կամ հրթիռների կիրառմամբ հնարավոր հարվածի սցենարը։ Միևնույն ժամանակ, նրանք նախազգուշացրել են, որ խուճապային արձագանքը կարող է խաղալ Կրեմլի տեղեկատվական ռազմավարության օգտին։