Տիեզերքում լազերային էներգիայի փոխանցումը մոտենում է առաջին փորձարկմանը
Ֆլորիդայի Ջեքսոնվիլ քաղաքում գործող Star Catcher ստարտափը պատրաստվում է SpaceX-ի հրթիռով ուղեծիր դուրս բերել իր փորձնական համակարգը՝ արևի էներգիան կենտրոնացնելու և այն լազերով արբանյակներին փոխանցելու նպատակով։ Եթե փորձարկումն հաջողվի, դա կլինի առաջին դեպքը, երբ երկու ազատ շարժվող տիեզերական օբյեկտների միջև լազերային եղանակով էներգիա կփոխանցվի։ Նախաձեռնությունը կապվում է այն ծրագրերի հետ, որոնք նախատեսում են տվյալների կենտրոններ տեղակայել տիեզերքում, որտեղ հուսալի էներգամատակարարումը դարձել է հիմնական խնդիր։