#Կուբա

ԱՄՆ առափնյա պահպանությունը կանգնեցրել է Կուբա վառելիք տեղափոխող նավը

ԱՄՆ առափնյա պահպանությունը հայտարարել է, որ Կարիբյան ծովում կանգնեցրել է Կուբա վառելիք տեղափոխող խոշոր բեռնանավը։ Նավը, ըստ ամերիկյան կողմի, փորձում էր խուսափել վերահսկողությունից և հետո ուղարկվել է Մեքսիկա։ Դեպքը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ Վաշինգտոնի կողմից Հավանայի դեմ կիրառվող նավթային սահմանափակումները շարունակում են մնալ ուժի մեջ։