#քրիստոնեական սրբավայրեր

Իսրայելցի զինծառայողները պատժվել են Լիբանանում Աստվածածնի արձանի պղծման համար

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկու զինծառայող շաբաթներ կանցկացնեն ռազմական բանտում՝ հարավային Լիբանանում քրիստոնեական սրբապատկերի պղծման համար։ Միջադեպը հրապարակային արձագանք է ստացել այն բանից հետո, երբ համացանցում տարածվել է լուսանկար, որտեղ զինվորներից մեկը ծխախոտ է դրել Աստվածածնի արձանի բերանին, իսկ երկրորդը լուսանկարել է այդ տեսարանը։ Իսրայելական կողմը հայտարարել է, որ դեպքը գնահատվել է մեծ խստությամբ։ Հարավային Լիբանանում իսրայելական գործողությունների ֆոնին այս դեպքը նոր քննադատություն է առաջացրել քրիստոնեական համայնքների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։