#կովեր

Մեքսիկայում շունը խաղադաշտից դուրս քշեց ֆուտբոլային հանդիպումը ընդհատած կովերին

Մեքսիկայի Միչոականի նահանգի Չարո համայնքում սիրողական ֆուտբոլային հանդիպումը հանկարծ ընդհատվել է անսպասելի հյուրերի պատճառով։ Խաղադաշտ է վազել մոտ տասնհինգ կով, ինչի հետևանքով խաղացողները ստիպված են եղել դադարեցնել հանդիպումը և հեռանալ տրիբունաներ։ Շուտով նրանց հետևից վազած շունը կարողացել է կենդանիներին դուրս բերել դաշտից, և հանդիպումը շարունակվել է։