Թեհրանը Վաշինգտոնին է փոխանցել պատերազմի դադարեցման իր պայմանները
Կատարը միջնորդի դեր կատարելով՝ Միացյալ Նահանգներին է փոխանցել Իրանի այն պայմանները, որոնց կատարումը Թեհրանը կապում է պատերազմի դադարեցման հետ։ Այդ մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։ Նրա խոսքով՝ Թեհրանը սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքին։