Ավստրալիայում ծնվել են բնական ճանապարհով բեղմնավորված նույնական քառյակ դուստրեր
Քուինսլենդ նահանգի Բրիսբեն քաղաքում Ավստրալիայի 34-ամյա բնակչուհի Ջենիտար Սաու Նաամոանան լույս աշխարհ է բերել նույնական քառյակ դուստրեր։ Բժիշկների խոսքով՝ հղիությունը ձևավորվել է բնական ճանապարհով և բժշկության մեջ չափազանց հազվադեպ դեպք է։ Մայրն ու նորածինները ներկայում գտնվում են բժիշկների հսկողության ներքո և իրենց լավ են զգում։