#Կապիտոլիում

Սենատոր Քեսիդին փակ հանդիպման ժամանակ սուր վիճել է Թրամփի հետ Իրանի շուրջ

Վաշինգտոնում Սենատի հանրապետականների փակ հանդիպումը վերածվել է լարված վիճաբանության, երբ Լուիզիանայի սենատոր Բիլ Քեսիդին հարցեր է բարձրացրել Իրանի շուրջ Դոնալդ Թրամփի նախաձեռնության վերաբերյալ։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախագահը նրան նստելու կոչ է արել, իսկ Քեսիդին շարունակել է բարձրաձայնել։ Դեպքը տեղի է ունեցել Սպիտակ տան և Կոնգրեսի միջև աճող տարաձայնությունների ֆոնին՝ Մերձավոր Արևելքի քաղաքականության շուրջ։