#Կանադա

OpenAI-ի տնօրենը ներողություն է խնդրել Կանադայում տեղի ունեցած մահացու հրաձգության կապակցությամբ

OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը ներողություն է խնդրել, որ ընկերությունը ժամանակին չի տեղեկացրել իրավապահներին այն օգտատիրոջ մասին, ով հետո սպանել է ութ մարդու Բրիտանական Կոլումբիայում։ Ընկերությունը նշել է, որ տվյալ հաշիվը հայտնաբերվել էր չարաշահման վերահսկման գործիքներով, սակայն այն պահին իրավական հաղորդման շեմը չի գերազանցել։